News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի կլանային համակարգը չի ցանկանա պատերազմ հրահրել, կորցնելով նավթադոլարների հոսքը: Այս մասին այսօր` սեպտեմբերի 16-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

«Ադրբեջանական նավթատարներն ու գազատարները անցնում են տարածաշրջանի անմիջապես կողքով, որը կարող է կրկին «թեժ գոտի» դառնալ: Այդ դեպքում օտարերկրյա ներդրումների հոսքը դեպի Ադրբեջանի ածխաջրածնայի սեկտոր, անմիջապես կդադարեն»,- ասել է Մարտիրոսյանը:

Մեկնաբանելով ԼՂ տարածքում ադրբեջանական անօդաչու թռչող սարքի խփվելու փաստը, Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանի եւ Ղարաբաղի դիրքորոշումը մնում է ռացիոնալ եւ չի պարունակում ագրեսիայի տարրեր:  

«Հայաստանի ղեկավարությունը չի խոսում այն մասին, որ Հայաստանը ցանկացած պահի կարող է հարձակվել Ադրբեջանի վրա: Հայտարարություններում նշվում է, որ հակառակորդի ագրեսիայի դեպքում, ԼՂՀ-ի եւ Հայաստանի ուժերը պատրաստ են համարժեք պաշտպանողական գործողություններ ձեռնարկել: Իսկ ինքնապաշտպանությունը չի կարող ագրեսիա դիտվել»,- ամփոփել է պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ