News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ օրերս կայանալիք Հայաստան-Սփյուռք համաժողովը էական խնդիրներ չի լուծի, քանի որ մակերեսային եւ արարողակարգային բնույթ է կրում։ Նման տեսակետ նա հայտնեց սեպտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Ես միայն երեկ եմ իմացել այդ միջոցառման եւ պետական հրավերների մասին։ Կարող եմ ասել, որ 16-17 տարի ես ընդհանրապես չէի հրավիրվում միջոցառումների, տոնակատարությունների։ Վերջին շրջանում որոշակի, չակերտավոր կարգավիճակ եմ ձեռք բերել եւ թեկուզ ուշացումով՝ ինձ հրավիրել են։ Ցավոք, վաղը ես չորս օրով մեկնում եմ Կիեւ՝ մասնակցելու խորհրդարանականների միջազգային ֆորումին՝ նվիրված ռասիզմի, ազգայնամոլության եւ հակասեմականության դեմ պայքարին։ Ցավոք, չեմ կարողանա մասնակցել Հայաստանում կազմակերպվող այդ միջոցառմանը։ Իհարկե, ողջունելի է սփյուռքի նման համաժողովների անցկացումը, սակայն գիտենք, որ դրանք եղել են արարողակարգային, ճանաչողական եւ ավելի մակերեսային, երբեք հնարավորություն չի եղել մի փոքր խորանալու եւ հարցեր լուծելու։ Բոլոր դեպքերում ողջունելի առիթ է, բայց ես ակնկալում եմ, որ կլոր սեղանի շուրջ կլինեն նախագահների, վեհափառների նկարահանումներ։ Դրանով էլ ռեպորտաժները կավարտվեն, հետո կլինի քննարկում, որը շահեկան կլինի անկախության 20-ամյակի տոնական ոգին ապահովելու տեսակետից»,- ամփոփեց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Երեւանում սեպտեմբերի19-ին կմեկնարկի Հայաստան-Սփյուռք համաժողովը, որին  կմասնակցեն 50 երկրի 500 ներկայացուցիչներ։Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված երկօրյա խորհրդաժողովի շրջանակներում նախատեսված են նախարարների, փորձագետների, սփյուռքի լրատվամիջոցների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հաշվետվություններ։Նախատեսված են թեմատիկ չորս նիստեր՝ «Լեզու եւ կրթություն», «Երիտասարդության խնդիրներ», «Ցեղասպանության 100-ամյակին» եւ «Հայաստան-Սփյուռք փոխգործակցության նոր մեխանիզմներ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ