Ադրբեջանը անցանկալի անձ է հայտարարել «Արդար Ռուսաստան» կուսակցության կենտրոնական խորհրդի անդամ Ալեքսեյ Միտրոֆանովին, հայտնում է SalamNews-ը։
Ադրբեջանի ԱԳՆ պարզաբանել է, որ ռուս քաղաքական գործիչը «սեւ ցուցակում» հայտնվել է Լեռնային Ղարաբաղ այցելելու համար։
Հիշեցնենք, որ Միտրոֆանովը սեպտեմբերի 16-ին մասնակցել էր Լեռնային Ղարաբաղում Ժողովրդական հանդիսությունների տան բացման արարողությանը։