News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 17-ին, ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Մարկ Հորթոնին եւ ՀՀ-ում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսին, ում հետ քննարկել է տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները, ՀՀ տնտեսության զարգացմանն ուղղված քայլերն ու հեռանկարները:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Մարկ Հորթոնը Հանրապետության ղեկավարին ներկայացրել է ԱՄՀ «Երկարաձգվող ֆինանսավորման» եւ «Երկարաձգվող վարկավորման» եռամյա ծրագրի ընթացքը եւ ԱՄՀ հայաստանյան առաքելության այցի արդյունքները:

«Նախորդ անգամ առաքելությունը Հայաստանում եղել է մարտին ու պետք է ասեմ, որ հիմա մարտի համեմատ բոլորովին այլ է իրավիճակը: Գնաճն այն ժամանակ շատ արագ տեմպերով բարձրանում էր: Հիմա կարծում եմ, որ այդքան կարիք չկա գնաճի մասին խոսելու՝ տեսնելով, թե ինչ արագությամբ է գնաճի տեմպն իջնում: Ձեզ հաջողվեց արագորեն արձագանքել, ինչին գումարվեցին նաեւ գյուղատնտեսության ոլորտի դրական զարգացումները, եւ այդ առիթով ես Ձեզ շնորհավորում եմ»,- նշել է Մարկ Հորթոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ