News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանում դաժան սպանության դեպք է գրանցվել, հաղորդում է APA-ն` վկայակոչելով Ադրբեջանի ՆԳՆ-ից ստացած տեղեկությունները: Սեպտեմբերի 17-ին Ջալիլաբադի շրջանի Ալար գյուղի բնակիչ Գաբիլ Նասիրովը դանակահարել է իր դստերը` Աֆսանային, նրա ամուսնուն եւ ընտանիքի եւս 4 անդամների: Աղջիկը տեղում մահացել է, իսկ մյուս տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:

Ջալիլաբադի շրջանի Ոստիկանական բաժանմունքի աշխատակիցների օպերատիվ գործողությունների արդյունքում Նեսիրովը ձերբակալվել է: Նա հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել ընտանեկան վեճի արդյունքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ