News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը սեպտեմբերի 17-ին ընդունել է Թեհրանում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որն Նախարար Նալբանդյանն Իրանի նախագահին փոխանցեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձն ու բարեմաղթանքները:

Նախագահ Ահմադինեժադը, շնորհակալություն հայտնելով ուղերձի համար, խնդրեց իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել նախագահ Սերժ Սարգսյանին եւ Հայաստանի ժողովրդին: Մահմուդ Ահմադինեժադը, պատմական եւ հինավուրց բնորոշելով հայ-իրանական հարաբերությունները, նշեց, որ Իրանը շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների առավել ամրապնդմամբ:

Իրանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջեւ զարգացող համագործակցության առումով` ընդգծելով ակտիվ փոխայցելությունները, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, տնտեսական եւ մշակութային կապերը, շեշտեցին երկկողմ պատրաստակամությունն առավել զարգացնել փոխշահավետ հարաբերությունները:
Հանդիպմանը քննարկվեցին համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ