News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Բեռլինի Հովհաննեսի եկեղեցում (Johanneskirche) սեպտեմբերի 18-ի երեկոյան ելույթ է ունեցել հայ երիտասարդ երաժիշտների նվագախումբը։

Թեեւ դրսում աշնանային անձրեւ էր, եկեղեցում դասական երաժշտություն լսելու համար մեծ քանակությամբ մարդիկ էին հավաքվել։ Հայաստանցի երաժիշտները արդարացրեցին նրանց հույսերը, եւ նրանց բոլոր ելույթներն ավատվում էին բուռն ծափահարությւններով։

Իսկապես հուզիչ էր տեսնել, որ երիտասարդ շնորհալիները, որոնցից ամենափոքրը 13 տարեկան էր, իրենց տարիքի համար անսովոր վարպետությամբ բարդագույն ստեղծագործություններ էին կատարում։ Կատարումների ցանկը շատ մեծ էր՝ սկսած Շուբերտի «Սերենադից», վերջացրած Շումանի «Արաբեսկներով»։ Հնչեցին  նաեւ Կոմիտասի եւ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններ։

Հայ երաժիշտների համերգը «Կամերտոն» նախագծի շրջանակներում Գերմանիայում կազմակերպել էր Eurocon e.V. կազմակերպության նախագահ Լյուդմիլա ֆոն Բերգը (Ljudmila von Berg)։

2008 թվականին «Կամերտոնը», մեկնարկելով Հայաստանում, նոր հեռանակարներ էր բացել շնորհալի երեխաների համար՝ աջակցելով նրանց առաջխաղացմանն ու կատարողական վարպետության բարձրացմանը։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Երեւանում նախագծի հեղինակ Հասմիկ Հակոբյանն ընդգծեց, որ շնորհիվ այս նախաձեռնության՝ հայ երիտասարդ երաժիշտները հնարավորություն են ստացել ութերորդ անգամ ելույթ ունենալ արտերկրում։

Ալբերտ Խաչատրյան

Լուսանկարները՝ հեղինակի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ