News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորներից մեկը` 25-ամյա Էդգար Յաղուտյանը, արդեն երեք օր է` փորձում է ինքնասպան լինել: NEWS.am-ի տեղեկություններով` սեպտեմբերի 16-ին նա իրեն վնասվածքներ էր հասցրել փայծախի շրջանում եւ տեղափոխվել «Էրեբունի» բ/կ:

Բժշկական օգնություն ստանալուց հետո կալանավայր տեղափոխվելով` Էդգար Յաղուտյանը սեպտեմբերի 17-ին կտրվածքներ էր արել պարանոցի շրջանում: Այս անգամ եւս «Էրեբունի»  բ/կ-ում բժշկական օգնություն ստանալով` տեղափոխվել «Նուբարաշեն»:

Իսկ արդեն սեպտեմբերի 19-ին, նա իրեն թեթեւ վնասվածքներ էր հասցրել վզի շրջանում եւ հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չկար, տեղում բժշկական օգնություն է ստացել:

Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը հաստատեց այս տեղեկությունները` հավելելով, որ այդ կալանավորը անընդհատ ասում է` «Իմ մեջ օտար մարմին կա» (նկատի ունենալով երկաթ): Գոռ Ղլեչյանի խոսքով` նրան բազմիցս հետազոտել են, սակայն որեւէ երկաթ կամ այլ բան չեն հայտնաբերել: NEWS.am-ի տեղեկություններով` Էդգար Յաղուտյանի` իրեն վնասելու շարժառիթը դատապարտյալների հիվանդանոց տեղափոխվելն է:

Նշենք, որ  25-ամյա Էդգար Յաղուտյանը արդեն 7 տարի է, ինչ անազատության մեջ է եւ 9 ամսից (նրա ծննդյան օրից` հունիսի 23-ից, 13 օր առաջ) կլրանա նրա պատժի ժամկետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ