News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Վրացական իշխանությունները շարունակում են խախտել Սամցխե-Ջավախքում բնակվող հայ փոքրամասնության իրավունքները: Խախտումների վերջին արտահայտությունը դարձավ հայկական դպրոցներում զանգվածային կրճատումները:

«Երիտասարդ մասնագետների հետ միասին վրացական իշխանություններն աշխատանքից ազատում են ստաժավոր ուսուցիչներին, ինչը, բնականաբար կազդի դպրոցներում կրթության որակի վրա»,- այդ կապակցությամբ գրում է Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո-Քարթլիի հասարակական կազմակերպությունների խորհուրդը:

Խորհրդի կարծիքով, հեռացվածների հաշվին բարձրացնելով մյուսների աշխատավարձը, վրացական իշխանությունները ցանկանում են բարեփոխումների պատրանք ստեղծել, եւ այդ քայլը միտված է միջազգային հանրությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ