News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բարաք Օբամայի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի՛ պարոն նախագահ,

Միացյալ Նահանգների ժողովրդի անունից շնորհավորում եմ Ձեզ եւ Հայաստանի ժողովրդին ձեր ազգային տոնի՝ սեպտեմբերի 21-ի կապակցությամբ:

20-րդ տարեդարձի տոնակատարության այս օրերին մենք արժանին ենք մատուցում մեր երկու երկրների միջեւ առկա պատմական կապերին, որոնք սկիզբ են առնում Հայաստանի անկախացումից շատ առաջ: Որպես մի ազգ, որը հարստացվել է հայկական ծագում ունեցող ամերիկացիների մի քանի սերունդների ներդրումով, Միացյալ Նահանգները հպարտ է ձեզ հետ միասին ընթանալ դեպի ժողովրդականացում, բարօրություն եւ խաղաղություն տանող ճանապարհով:

Գործընկերությունը Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ ամուր է, բարեկամությունը մեր ժողովուրդների միջեւ՝ հարաճուն:

Ընդունեք, խնդրեմ, լավագույն բարեմաղթանքներս ձեր ազգային տոնի առիթով»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ