News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը առաջիկա տարիներին արտադրողականությունը կավելացնի մոտ 30 տոկոսով` շնորհիվ ամերիկյան նորագույն տեխնոլոգիայով կառուցված աղացի: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կոմբինատի տրանսպորտային բաժնի ղեկավար Ռուբեն Աբրահամյանը:

Աղացը ողջ կարողությամբ շահագործման կհաձնվի կամ այս տարվա վերջերին, կամ 2012 թ. սկզբներին: Աղացի կառուցումը սկսցել է 1.5 տարի առաջ:

Ամերիկյան տեխնոլոգիան թույլ է տալիս հանքաքարն ավելի մանրացնել, իսկ մետաղի կորզման աստիճանը բարձրանում է: Դա նաեւ բնապահպանական կարեւոր հետեւանք կունենա` թափոններն ավելի պակաս կլինեն: Եթե ներկայում կոմբինատը օրական վերամշակում է 43 հազ. տոննա հանքաքար, ապա ամերիկյան աղացով այդ ցուցանիշը կկազմի 50 հազ. տոննա: Ռ. Աբրահամյանն ասաց, որ Քաջարանի կոմբինատը տարեցտարի բարձրացնում է մետաղի կորզման արդյունավետությունը: Օրինակ` 10 տարի առաջ կոմբինատը կարողանում էր մշակել օրական ընդամենը 23 հազ. տոննա հանքաքար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ