News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի 20-ամյա անկախության ամենամեծ ձեռքբերումը Ղարաբաղի ազատագրումն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյի անդամ, սոցապ նախկին նախագահ Աղվան Վարդանյանը:

«Ամենամեծ ձեռքբերումը, ցավոք, որ անկախության առաջին տարիներից հետո ավելի մեծ բան չենք ունեցել, Ղարաբաղի ազատագրում է բնականաբար, եւ այն հույսը, որ այդ ազատագրումը ի վերջո դառնալու է փաստացի»,- նշել է Աղվան Վարդանյանը` գնահատելով հանրապետության անկախության տարիների ամենամեծ ձեռքբերումը:

Դաշնակցական գործչի կարծիքով, ամենամեծ կորուստն այն է, որ «չենք կարողացել ձեւավորել այնպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ, որ Հայաստանում ապրող մարդը վստահությամբ նայի իր ապագային, եւ պետականության գիտակցումով եւ Հայաստանի քաղաքական գիտակցումով քաղաքացի չունենք այսօր»:

Ո՞րն է ելքը հարցին, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Ելքը աշխատելն է: Ելքը իրատես լինելն է, իրողություններին համարժեք արձագանքելն է, եւ ապրել մեր ժամանակաշրջանի մարտահրավերներին համարժեք»:

Աղվան Վարդանյանը հավատում է, որ անկախության 30-ամյակին մենք կունենանք ավելի լավ սերունդ եւ ավելի լավ երկիր: «Անշուշտ հավատում եմ: Վստահ եմ, որ եթե որոշ նեղ մտածողությամբ տարրեր մեզանից դուրս հանենք, նոր եկող սերունդը, որ արդեն ասպարեզում է, իր խնդիրները դնելու է, եւ չի նայելու մեր սխալներին»,- ամփոփել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ