News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

«Այսօրվա զորահանդեսը ցույց տվեց, որ մենք նոր զենք եւ զինամթերք ունենք, մենք տեսանք, թե ինչ են արտադրում մեր գործարանները»,- այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը` Կոմանդոսը: Անվանի զինվորականը մասնավորապես նշեց հայրենական ռազմարդյունաբերական համալիրի արտադրած անօդաչու թռչող սարքերը:

«Նաեւ շատ հին սպառազինություններ արդիականացվում են: Եւ ամենագլխավորը մենք ցուցադրեցինք նոր գնված տեխնիկան, որ կա Հայաստանում: Ցուցադրվեցին C-300 զենիթահրթիռային համալիրները, որոնք թեեւ այնքան էլ նոր չեն, քանի որ Ռուսաստանն արդեն C-400 եւ C-500 համալիրներ ունի, սակայն տարածաշրջանային մակարդակով մեր համալիրները բավարար են պաշտպանությունն ապահովելու համար»,- նշեց գեներալ-մայորը: Կոմանդոսը նշեց ռադիոհամակարգերը, հրթիռային պաշտպանության համալիրները եւ շատուշատ այլ զինատեսակներ, որոնք ցուցադրվում են միջազգային ցուցահանդեսներում, անցնում են համապատասխան ատեստացիաներ: «Փառք Աստծո, որ Հայաստանն արդեն իր սեփական սպառազինություններն ունի»,- ուրախությամբ նշեց գեներալ-մայորը, ով  հաճելիորեն զարմացած էր հայկական բանակի թե մարտական սպառազինությամբ, թե անձնակազմի բարձր պատրաստվածությամբ: 

Նշենք, որ այսօր Երեւանում կայացել է Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսը: Հանրապետության հրապարակով անցել են Հայաստանի զինված ուժերի, ոստիկանության, ԱԱԾ-ի, խաղաղարար գումարտակի ստորաբաժանումները, զորախմբեր Լեռնային Ղարաբաղից եւ ՌԴ 102-րդ ռազմակայանից: Կենտրոնական հրապարակով անցել են տանկային, մոտոհրաձգային եւ զրահատանկային զորամասերը, ցուցադրվել են ՇՈՒՄԻՑ եւ 2ԿԱ-Ա-02 համակարգերը, նաեւ զորահանդեսի անակնկալը` հայրենական ռազմարդյունաբերական համալիրի անօդաչու թռչող սարքերը, որոնք իրենց մարտավարատեխնիկական տվյալներով այս սարքերը չեն զիջում արտերկրում արտադրված նմուշներին:Զորահանդեսի հանդիսատեսներին ցուցադրվել են 122 եւ 152 մմ տրամաչափի շարժական հրետանային ստորաբաժանումները, «Կոնկուրս» համալիրները, ՏԵ-12 թնդանոթները, համազարկային հրանոթները, Դ-30, Դ-20 и 2Ա36 թնդանոթները, ՄՄ-21 համալիրները, WM -80 համազարկային կրակի ռեակտիվ համալիրները, «ՏՈՉԿԱ» եւ «9 Կա 72»` ՍԿԱՏ համալիրները, ՕՍԱ-ԱԿԱ համալիրները, С-125 համալիրները, «ԿՐՈՒԳ» զենիթա-հրթիռային ստորաբաժանումները, նաեւ C-300 զենիթահրթիռային համալիրները: Իսկ «9 Կա 72» կամ ՍԿԱՏ տեսակի օպերատիվ-տակտիկական մարտավարական նշանակության հրթիռային համալիրները, որոնք հայ մասնագետների կողմից արդիականացվել եւ համալրվել են գերժամանակակից էլեկտրոնային միջոցներով, կարող են ճշգրտորեն ոչնչացնել մինչեւ 300 կմ հեռավորության վրա տեղակայված ռազմավարական նշանակության օբյեկտներ, եթե նույնիսկ դրանք գտնվում են խիտ բնակեցված վայրերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ