News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Իրանի Արեւմտյան Ատրպատականի նահանգի ընկերությունները պատրաստվում են բուլղարական Վառնա նավահանգստում նավթամշակման գործարան կառուցել։ Ինչպես հայտնում է բուլղարական «Ստանդարտ» թերթը, այս մասին հայտնել է Բուլղարիայում Իրանի դեսպան Գոլամռեզա Մոգադամը։

Իրանական կողմը պատրաստ է գործարանը կառուցել ինչպես ինքնուրույն, այնպես էլ բուլղարական ընկերությունների մասնակցությամբ։

Ներկայումս Իրանում աշխատում է 10 նավթամշակման գործարան, կառուցվում են նորերը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանից հետո Բուլղարիան Հայաստան նավթամթերք արտահանող երկրորդ երկիրն է։ 2010 թվականին նավթամթերքի ներկրումը Բուլղարիայից կազմել է 90 մլն դոլար, կամ ամբողջ ծավալի 13,9 տոկոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ