News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Թուրքական Turkishjournal-ի փոխանցմամբ՝  Օբամա-Էրդողան հանդիպման ժամանակ խոսվել է նաեւ Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների խնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։

Նշվում է, թե Սպիտակ Տան աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բարձր է գնահատել ազգային փոքրամասնությունների հարցերում Էրդողանի ցուցաբերած քայլերը, միեւնույն ժամանակ առաջարկելով շարունակել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Նշենք, որ ավելի վաղ Քլինթոն-Դավութօղլու հանդիպման ժամանակ Քլինթոնը հայտարարել էր, թե ԱՄՆ-ը շահագրգռված է Թուրքիա եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմամբ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ