News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքն այսօր` սեպտեմբերի 22-ին կազմել է 372.75 դրամ:

Այսպիսով` դոլարը շարունակել է այս շաբաթ դրսեւորված արժեզրկման միտումը: Սակայն նման փոխարժեքի պայմաններում դոլարի առաջարկը մեծ չի եղել` կայացել է ընդամենը 300 հազ. դոլարի առուվաճառք:

Այնուամենայնիվ` առեւտրային նստաշրջանի վերջում դոլարի համար 372-ից բարձր արդեն չէին վճարում: Սա նշանակում է, որ բանկերն ունեն հետագա արժեզրկման սպասումներ:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքն իջել է մինչեւ 370 դրամ, վաճառքն իրականացվում է 374 կամ 375 դրամով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ