News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի բյուջեի դեֆիցիտը 2012թ. 5 տոկոսից կնվազի՝ կազմելով 4 տոկոսից պակաս։ Նման կանխատեսմամբ է հանդես եկել սեպտեմբերի 7-20-ը Հայաստանում գտնվող Արժույթի միջազգային հիմնադրամի դիտորդական առաքելությունը։ Խումբը հանրապետություն էր ժամանել EFF/ECF վարկային համաձայնության իրականացման մոնիտորինգի նպատակով։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հետ։ 

Պատվիրակության ղեկավար Մարկ Հորթոնի խոսքով՝ 2011թ. տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումները մնացել են նույնը՝ 4,6 տոկոս։ Հայաստանի 2012թ. տնտեսական աճի վերաբերյալ ԱՄՀ-ի կանխատեսումը 4 տոկոս է։

Ըստ հիմնադրամի՝ գյուղատնտեսության վերականգնման եւ միջազգային շուկայում հումքի գների անկման հետեւանքով, գնաճը մինչեւ 2011թ. ավարտ եւ 2012թ. ընթացքում սահմանափակ կլինի։  Օգոստոսին 12-ամսյա գնաճի ցուցանիշը կազմել է 4,8 տոկոս։

2012թ.-ին բյուջեի դեֆիցիտը կնվազի, սակայն, արտաքին պարտքի կառավարման համար ծրագրվում է հարկային ոլորտում նոր օրենքների եւ կատարելագործված վարչարարությամբ միջոցառումների փաթեթ մշակել։

ԱՄՀ առաջարկում է Կենտրոնական բանկին շարունակել իրականացնել դրամի լողացող քաղաքականությունը՝ սահմանափակելով ինտերվենցիաները կուրսի ավելորդ տատանումների մեղմումով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ