News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը ժամանել է Բաքու: Հայաստանի պատվիրակությունն Ադրբեջանի մայրաքաղաք է ժամանել Թբիլիսիից: Apasport.az-ը հայտնում է, որ հայկական պատվիրակության հետ Բաքու է ժամանել նաեւ Ռուսաստանի պատվիրակությունը եւ երկու թիմերը մեկնել են այն մարզաբազան, որտեղ աշխարհի առաջնության օրերին բնակվելու են խիստ հսկողության տակ, մյուս թիմերից առանձին:

Հայաստանի պատվիրակության ղեկավարն է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը: Գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի եւ մարզիչներ Կարեն Աղամալյանի ու Մեխակ Ղազարյանի ղեկավարությամբ Բաքվի ռինգ դուրս կգան Հովհաննես Դանիելյանը (49 կգ), Հովհաննես Բոչկովը (56 կգ), Վլադիմիր Սարուխանյանը (60 կգ), Հրաչիկ Ջավախյանը (64 կգ), Սամվել Մաթեւոսյանը (69 կգ), Անդրանիկ Հակոբյանը (75 կգ), Արթուր Խաչատրյանը (81 կգ) եւ Արմեն Սիմոնյանը (+91 կգ):

Աշխարհի առաջնության բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին, իսկ մենամարտերը կմեկնարկեն սեպտեմբերի 26-ին: Առաջնությունը Լոնդոնի Օլիմպիական խաղերի վարկանիշային է. ուղեգիր կստանան 1-8-րդ տեղերը գրաված մարզիկները:

Մենամարտերի ուղիղ հեռարձակումը կլինի http://www.youtube.com/aibaboxingtv-ում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ