News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզից սեպտեմբերի 23-ին, ժամը 23:03-ին տեղեկություն է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենա է գլորվել, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ դեռեւս չպարզված հանգամանքներում Երեւան-Սեւան-Դիլիջան ավտոճանապարհի 86-րդ կմ-ին Wolksvagen Passat մակնիշի VTY-751 համարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել ծառից: Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը վարորդին` Վրաստանի քաղաքացի, 34-ամյա Իմեդա Իբերիին թեթեւ մարմնական վնասվածքներով տեղափոխել են Դիլիջանի հիվանդանոց: Ըստ բժիշկների, տուժածի առողջական վիճակը բավարար է: Մեքենայում են գտնվել նաեւ ուղեւորներ, Վրաստանի քաղաքացիներ Բեկա Սարոլիդեն եւ Ռեւազի Իգաուրին, ովքեր չեն տուժել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ