News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Իրանը առաջարկում է Հայաստանին եւ Ադրբեջանին նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ խնդիրները լուծել արդարության հիման վրա, հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:

Իսլամական հանրապետության ղեկավարը ՄԱԿ-ի ԳԱ-ի 66-րդ նստաշրջանի շրջանակներում ասուլիս է տվել միջազգային լրատվամիջոցներին: Նա պատասխանել է նաեւ հայ լրագրողի հարցին, ով հետաքրքրվում էր Իրանի ապրող հայերի կարգավիճակով եւ Իրանի իշխանությունների` ղարաբաղյան հարցում ունեցած դիրքորոշմամբ, հաղորդում է IRNA գործակալությունը: «Իրանում ապրում են տարբեր ազգություններ, եւ նրանք ունեն հավասար իրավունքներ: Իրանում ապրող հայերը բացառություն չեն: Չնայած փոքրաթիվ հայ համայնքին` նրանք ներկայացված են նաեւ Իրանի խորհրդարանում»,- հայտարարել է Ահմադինեժադը:

Նախագահը նաեւ նշել է, որ Թեհրանը լավ հարաբերություններ ունի Երեւանի եւ Բաքվի հետ: «Մեր առաջարկը հետեւյալն է. Ադրբեջանը եւ Հայաստանը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ եւ լուծեն բոլոր հարցերը արդարության սկզբունքի հիման վրա: Եթե այդ պայմանները պահպանվեն, ապա որեւէ չլուծված խնդիր չի մնա»,- հայտարարել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ