News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Մյասնիկյան պողոտայում սեպտեմբերի 23-ի առավոտյան ոստիկանների կողմից վնասազերծված, ծանր հանցագործությունների մեջ կասկածվող ավազակախմբի անդամներից  բերման ենթարկված 13 անձանցից  մի մասը ձերբակալվել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը` հավելելով, որ այժմ ընթանում են օպերատիվ հետախուզական եւ քննչական միջոցառումներ, ամեն րոպե սպասվում են նոր ձերբակալություններ: 

Ինչ վերաբերում է Հատուկ քննչական պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանի որդուն, վերջինս, ըստ Ահարոնյանի, որոշ պարզաբանումներ տալուց հետո ազատ է արձակվել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է սեպտեմբերի 23-ի առավոտյան, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում բերման է ենթարկվել 13 անձ: Ոստիկաններին դիմադրություն ցույց տված և փախուստի դիմած անձանցից մեկը մահացել է: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է տվյալ անձի ինքնությունը, նա 49-ամյա Գուրգեն Հայրապետյանն է: Բերման ենթարկվածների մեջ շրջանառվում էր նաեւ ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանի որդու անունը:

Ըստ գլխավոր դատախազության` վերջինիս ավելի ուշ են բերման ենթարկել, երբ ստուգում էին ինչ-որ մեքենայի պատկանելության հարցը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով (Վտանգավոր բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ) եւ 235 հոդվածի (Ապօրինի զենք-զինամթերք) հատկանիշներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ