Լրագրող եւ նույնասեռականների իրավունքների պաշտպան Հաքան Թաշը Գերմանիայի Ձախ կուսակցությունից ընտրվել է Բեռլինի խորհրդարանի պատգամավոր։
Թուրքական Hurriyet Daily News-ին տված իր հարցազրույցում Թաշն ասել է, որ Գերմանիա կատարած այցի ժամանակ իրեն շնորհավորել է նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը։
«Գերմանիայում մարդիկ սովորել են ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող քաղաքական գործիչներին։ Բեռլինի քաղաքապետը նույնասեռական է, ինչպես եւ ԱԳ նախարարը։ Մենք կարծում ենք, որ Գերմանիայի թուրք բնակչության 8 տոկոսը նույնասեռականներ են»,- ասել է Թաշը։
Հաքան Թաշը մարդու իրավունքների խախտում է անվանել Թուրքիայի խորհրդարանի որոշումը՝ արգելափակել թուրքական երկու կայքերի հասանելիությունը նույնասեռականների համար։