News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի Գյանջա քաղաքում գործարարների եւ պաշտոնյաների միջեւ հակասութունները հասել են իրենց գագաթնակետին, գրում է ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը: Բանը նրան է հասել, որ գործարարները ուղղակի ծեծի են ենթարկում այն պաշտոնյաներին, որոնք ցանկանում են հարվածել իրենց բիզնեսներին:

Վկայակոչելով իր հավաստի աղբյուրները` թերթը նշում է, որ նման դեպք է տեղի ունեցել Գյանջա քաղաքի Նիզամի շրջանում: Գյանջայի հայտնի գործարարներից մեկը` Մուբարիզ Սադըխովը ծեծել է Գյանջա քաղաքի Նիզամի շրջանի գործադիր ղեկավար Մեհարեթ Մուստաֆաեւին: «Վերջինս ցանկանում էր քանդել գործարարին պատկանող օբյեկտները: Դրա պատճառով էլ նրան ծեծի են ենթարկել»,-հայտնում է «Ենի Մուսավաթ»-ը:

Իր գործողությունների հետեւանքով Սադըխովին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք, դրանից հետո Սադըխովը կանգնել է դատարանի առջեւ: Գյանջա քաղաքի Նիզամի շրջանային դատարանում Սադըխովի դեմ պատիժ են սահմանել` ենթարկելով 10 օրվա ազատազրկման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ