News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Վրաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները սերտ համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել, հաղորդում է Trend գործակալությունը` հղում կատարելով Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը:

Գրիգոլ Վաշաձեի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը կայացել է Նյու Յորքում, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 66-րդ նստաշրջանի շրջանակում:

Կողմերը քննարկել են վրաց-ադրբեջանական փոխհարաբերությունների լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է եղել երկկողմ տնտեսական եւ քաղաքական հարցերին, ինչպես նաեւ ՄԱԿ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների շրջանակում բազմակողմ ձեւաչափով համագործակցությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ