News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Բաքվում այսօր, սեպտեմբերի 26-ին մեկնարկում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: Բացման արարողությունից հետո կայացել է վիճակահանությունը եւ հայտնի են Հայաստանի յոթ ներկայացուցիչների մրցակիցներն ու մենամարտի օրը:

49 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը նախնական առաջին փուլում ազատ է եւ պայքարը կսկսի հոկտեմբերի 3-ին, 1/16-րդ եզրափակիչից:

56 կգ քաշային Հովհաննես Բաչկովը նախնական փուլի առաջին մենամարտը կանցկացնի սեպտեմբերի 27-ին: 1/32-րդ եզրափակիչում Բաչկովի մրցակիցը մոնղոլ Օտգոնդալայ Դորջնյամբուն է:

60 կգ քաշային Վլադիմիր Սարուխանյանը հոկտեմբերի 1-ին, 1/32-րդ եզրափակիչում մեկնարկային մենամարտը կանցկացնի ամերիկացի Խոսե Ռամիրեսի հետ:

64 կգ քաշային կարգում Հրաչիկ Ջավախյանի 1/32 եզրափակիչի մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին: Մրցակիցը գերմանացի Դավիդ Մյուլլերն է:

69 կգ քաշային Սամվել Մաթեւոսյանը 1/32-րդ եզրափակիչում կմենամարտի մոնղոլ Տուվշիբաթ Մյանբայի հետ: Մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին:

75 կգ քաշային կարգում Անդրանիկ Հակոբյանն աշխարհի առաջնությունը կսկսի հոկտեմբերի 1-ին, 1/32-րդ եզրափակիչի նրա մրցակիցը դեռ հայտնի չէ:

81 կգ քաշային Արթուր Քոչարյանը սեպտեմբերի 28-ին 1/32-րդ եզրափակիչի մենամարտում կմրցի իրանցի Էհսան Ռուզբահանիի հետ:

Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես են գալիս Դավիթ Հայրապետյանն ու Միշա Ալոյանը, որոնք հաղթողի գլխավոր հավականորդներից են: Նրանց պատճառով առաջնության կազմակերպիչներն անվտանգության նկատառումներով ստիպված էին Ռուսաստանի հավաքականին եւս առանձնացնել մյուս թիմերից եւ Հայաստանի հավաքականի հետ ընդունել առանձին մարզաբազայում:

Աշխարհի առաջնությունը 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի ընտրական մրցաշար է: Ուղեգիր կստանան առաջին ութ տեղերը գրաված բռնցքամարտիկները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ