News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ Ազգային ժողովի փոխխոսնակ, ԼՂՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Արթուր Թովմասյանը եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը: Քննարկվել են Ղարաբաղում սպորտի, մասնավորապես, աթլետիկայի զարգացմանը հարցեր:

Հանդիպման մասնակիցները նշել են, որ Արցախում առկա է աթլետիկայի զարգացման ներուժ, հաղորդում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ