News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Այսօր` սեպտեմբերի 27-ին, ողջ աշխարհում նշվում է զբոսաշրջության համաշխարհային օրը (World Tourism Day):

Տոնը նշվում է 1979 թ.-ից` Համաշխարհային տուրիստական կազմակերպության առաջարկով:Հայաստանում զբոսաշրջության օրը պետականորեն նշվում է արդեն երրորդ տարին: Սակայն, ըստ տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանի, պետական միջոցառումներն այս առնչությամբ նախատեսված են սեպտեմբերի 30-ին: 

Նշենք, որ աշխարհում առաջին զբոսաշրջային գործակալությունը 1841 թ. բացել է Թոմաս Կուկը` Անգլիայում:

Հատկանշական է, որ խմբային զբոսաշրջության գաղափարը 33-ամյա այդ քարոզիչը հղացել է հարբեցողության դեմ պայքարի շրջանակներում: Նա կազմակերպում էր ուղեւորություններ Անգլայի տարբեր մասերում, պայմանով, որ մասնակիցներն այդ ընթացքում ալկոհոլ չեն օգտագործի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ