News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Ոստիկանները, սեպտեմբերի 27-ին, ժամը 17.20-ին, Բաբաջանյան փողոցի թիվ 39 շենքի մոտից բերման են ենթարկել 40-ամյա Արմինե Մանուկյանին, ով սեպտեմբերի 23-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 03.30-ին, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները, «Զվարթնոց» օդանավակայանում, Խարկով-Երեւան թիվ 866 չվերթի ուղեւորահոսքում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 52-ամյա Արամայիս Լալազարյանին, ով հուլիսի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի /փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը / 1-ին մասի եւ 193 հոդվածի /կանխամտածված սնանկությունը/ 1-ին մասի մեղադրանքներով:

«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները սեպտեմբերի 27-ին, ժամը 21.30-ին, Երեւան-Թեհրան թիվ 301 չվերթի ուղեւորների հաշվառումից հետո, բերման են ենթարկել Իրանի մի քաղաքացու, ով օգոստոսի 17-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգքրի 117 հոդվածի` դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելու մեղադրանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ