News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Թեման Մխիթարյանի գործն այսօր` սեպտեմբերի 28-ին, կքննի Նովգորոդի շրջանային դատարանի կոլեգիան:

Հաղորդվում է, որ խարդախության մեջ մեղադրվող Մխիթարյանի առողջական վիճակը վատանում է: «Նա Սերգեյ Մագնիցկիի նման է (նա 2009 թվին մահացել է Բուտիրյան քննչական մեկուսարանում)»,-ասել է Մխիթարյանի իրավաբան Արտյոմ Բակոնինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Կոմսոմոլսկայա պրավդան» հիշեցնում է, որ 64-ամյա Թելման Մխիթարյանը, Նովգորոդի շրջանի քաղաքական հարցերով նահանգապետի նախկին օգնականը եւ Մեծ Նովգորոդի պատվավոր քաղաքացին, ում երկար ժամանակ համարում էին քաղաքի ստվերային առաջնորդը, 2007 թվին թաքնվել էր քննությունից: Նրան ձերբակալել են Երեւանում եւ ուղարկել Ռուսաստան: Հանցագործությանը հանցակից են համարում փախուստի դիմած Նիկոլայ Կրավչենկոյին:

Որոշ տվյալներով, նրանք իրենց վերահսկողության տակ էին վերցրել ամբողջ բիզնեսը եւ ունեին քաղաքական մեծ կշիռ: Նրան մեղադրում են խարդախության երկու դրվագներով: Գործը դատարան չեն կարողացել հասցնել Մխիթարյանի վատթարացող առողջության պատճառով: Կա կարծիք, որ նա դիտավորյալ է վնասում իր առողջությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ