News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Այն տեղեկությունը, թե Մախաչկալայում պայթյունի ժամանակ զոհված Կարեն Ասատրյանի մարմինը դիարանից տալու համար գումար են պահանջում,  իրականության չի համապատասխանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Էդուարդ Ջամբազյանը:

Ջամբազյանի խոսքով` ինքը խոսել է զոհվածի եղբոր, ինչպես նաեւ Դաղաստանի հայ համայնքի ղեկավարի հետ, վերջիններս տարկուսել են, քանի որ ոչ ոք նրանցից գումար չի պահանջել. «Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը եւ Դոնի Ռոստովում Հայաստանի հյուպատոսությունը պատրաստ են ամենայն աջակցություն ցուցաբերել  զոհվածի մարմինը հայրենիք տեղափոխելու համար: Մարմինը չեն տալիս, քանի որ հետաքննական միջոցառումներ են կատարվում, եւ հայտնի չէ, երբ կտրվի հարազատներին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Մախաչկալայում բնակվող մնի խումբ հայեր «Շիրակ կենտրոնին» էին փոխանցել բաց նամակ` ի պաշտպանույթուն սեպտեմբերի 22-ին Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհված 24-ամյա Կարեն Ասատրյանի ընտանիքի:

« 2011 թվականի սեպտեմբերի 22-ի երեկոյան Մախաչկալայում 2 ահաբեկչություն է տեղի ունեցել, որից մեկին զոհ է գնացել հայազգի մի երիտասարդ՝ 24-ամյա գյումրեցի Կարեն Գրիշայի Ասատրյանը: Նա 10 տարի առաջ էր շատերի պես բռնել արտագաղթի ճամփան Գյումրիից տեղափոխվել Մախաչկալա, քանի որ հայրենի քաղաքում աշխատանք գտնել չէր կարողանում:

Իր ընտանիքի գոյությունը պահելու համար Մախաչկալայում տաքսի էր վարում: Համեստ ու աշխատասեր երիտասարդ էր Կարենը հարեւանների ու մտերիմ ընկերների կողմից սիրված ու հարգված: Սեպտեմբերի 22-ին սովորականի պես դուրս էր եկել աշխատանքի՝ տաքսին վարելու 3 ուղեւոր կանգնեցնում են նստում, որոնցից մեկի մոտ էլ եղել է պայթուցիկ սարք, որի մասին իհարկե Կարենը տեղյակ լինել չէր կարող: Այն հենց մեքենայում էլ գործի է դրվել:

Պայթունի հետեւանքով բոլորը զոհվել են: Կատարվել է ահաբեկչություն, որին զոհ գնաց անմեղ հայ երիտասարդը Կարեն Ասատրյանը: Հիմա Կարենի դին գտնվում է դիահերձարանում և բավականին մեծ գումարներ են պահանջում այն ծնողներին վերադարձնելու համար: Խնդրում ենք բոլոր հայերին բոլոր բարի կամքի տեր մարդկանց օգնության ձեռք մեկնել Կարեն Ասատրյանի ընտանիքին»,-ասված էր նամակում:

Սեպտեմբերի 22-ի գիշերը Մախաչկալայում երկու պայթյուն էր տեղի ունեցել, որի արդյունքում նաեւ զոհվել էր 24-ամյա Կարեն Ասատրյանը: Հետաքննությունը պարզել էր, որ պայթյունը խնամքով նախապատրաստված է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ