News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, սեպտեմբերի 27-ին, այցելել է Մայր աթոռ սուրբ Էջմիածին եւ Գարեգին Բ-ի հետ քննարկել պետություն-եկեղեցի փոխհարաբերություններին եւ Արցախի հոգեւոր կյանքին վերաբերող մի շարք հարցեր:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը Հայ առաքելական եկեղեցին համարել է հայոց անկախ պետականության եւ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման կարեւոր հիմքերից մեկը:Գարեգին Բ-ն նրան ծանոթացրել է Մայր աթոռում իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքներին, որոնք ըստ ամենայնի կնպաստեն եկեղեցու գործունեության արդյունավետության բարձրացմանը եւ մատաղ սերնդի դաստիարակությանը:

Նույն օրը, Բակո Սահակյանը Երեւանում հանդիպում է ունեցել բրիտանահայ բարերար Վաչե Մանուկյանի հետ եւ քննարկել Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ