News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ինչ-որ առումոբ, Ղարաբաղի հարցի կարգավորումը գտնվում է Ռուսաստանի ձեռքում, բայց պետք չի գերագնահատել Մոսկվայի հնարավորությունները: Այս մասին, այսօր` սեպտեմբերի 28-ին, Կովկասի լրագրողների ցանցի online-ասուլիսում հայտարարել է «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը:

«Հայ-ադրբեջանական հարաբերությունները դա բարդ ռազմաքաղաքական եւ հոգեբանական հավասարակշռության հարց է: Ես ոչ մի կողմից չեմ տեսնում քայլեր անելու պատրաստություն, որոնք կփոխեին հարաբերությունների մոդելը»,- ասել է փորձագետը:

Նրա կարծիքով, կարելի է անգամ փորձել կողմերին ուժով կարգավորում պարտադրել, բայց եթե նույնիսկ դա հաջողվի, ստեղծված իրավիճակը երկար չի շարունակվի: «Կպայթի իրավիճակը: Այնպես որ Ռուսաստանն անում է այն, ինչ կարող է, փորձում է թույլ չտալ իրավիճակի ավելի վատացում, քանի որ ստատուս-քվոյի ցանկացած փոփոխություն հղի է փլուզմամբ»,- նկատել է Լուկյանովը:

NEWS.am-ի թղթակցի դիտարկմանը, թե Կրեմլը բազմաթիվ լծակներ ունի Երեւանի եւ Բաքվի վրա ազդելու համար, ռուսական ամսագրի գլխավոր խմբագիրն ընդգծել է, որ պետք չէ գերագնահատել ռուսական լծակների դերը: «Ցանկացած լծակ երկկողմանի սուր գործիք է, որն օգտագործելիս պատասխան արդյունք ես ստանալու»,- ամփոփել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ