News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ադրբեջանն ավանդաբար շարունակում է խեղաթյուրել ղարաբաղյան հակամարտությանը էությունը եւ պատճառները: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով ՄԱԿ-ի ԳԱ ամբիոնից Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի ելույթը, որի ժամանակ վերջինս հերթական անգամ հանդես եկավ հայկական զինված ուժերը Ադրբեջանի «շրջափակված» տարածքներից դուրս բերելու անհրաժեշտության օգտին:

Հիշեցնելով, որ Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա է սկսել Լեռնային Ղարաբաղի հայության դեմ, ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման փոխարեն, որը պահանջվում է 1993 թվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերով, Շավարշ Քոչարյանը շեշտել է. «Այդ երկիրը հիմա էլ շարունակում է շրջափակման ենթարկել Ղարաբաղի հյուսիսը` Մարտակերտի եւ Մարտունիի շրջանների մի մասը»:

«Եթե Ադրբեջանը ցանկանում է դառնալ ՄԱԿ-ի անվտանգութայն խորհրդի ոչ մշտական անդամ, ապա թող նախեւառաջ հեռացնի իր զորքերը Լեռնային Ղարաբաղի հանրապետության շրջափակված տարածքներից»,-նշել է ԱԳՆ փոխնախարարը:

Մեկնաբանելով ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, որոնցով փորձում են ԼՂՀ-ի դեմ ագրեսիան մեկնաբանել վերջինիս չճանաչված լինելով` Շավարշ Քոչարյանն ասել է. «Բաքվի անարդյունք փորձերը արդարացնել ԼՂՀ-ի դեմ ագրեսիան` նրա չճանաչված լինելով, հակասում են ՄԱԿ-ի ԳԱ-ի կողմից 1974 թվի դեկտեմբերի 14-ին հաստատված սահմանմանը: Համաձայն 1-ին հոդվածի սահմանման, «ագրեսիա» եզրույթը կիրառելի է ոչ միայն ճանաչված պետությունների, այլ նաեւ միջազգայնորեն չճանաչված եւ ՄԱԿ-ի ոչ անդամ պետությունների հանդեպ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ