News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Բաքվի պաշտոնական դիրքորոշումն ուղղված է բացառապես ԼՂ բանակցային գործընթացի տորպեդահարմանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի ելույթը, որտեղ նա կրկին ներկայացրել է այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների իր մեկնաբանությունը, որը ելնում է միայն Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» վերականգնման սկզբունքից:

Շ. Քոչարյանը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առաջընթաց հնարավոր է միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը դադարի խեղաթյուրել ՄԱԿ-ի կանոնադրությունը:

«Համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 1-ին գլխի, իրավահավասարությունն ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքը կազմակերպության նպատակներից մեկն է, իսկ տարածքային ամբողջականությունն, ըստ երկրորդ գլխի, սկզբունք է, որն ուղղված է ՄԱԿ-ի նպատակների կատարմանը:

Ակնհայտ է, որ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքին, ինչն իր հաստատումն ստացավ Կոսովոյի հարցով միջազգային դատարանի որոշմամբ»,- ընդգծել է Քոչարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ