News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի մայրաքաղաքում շարունակվող բռնցքամարտի աշխարհի նախաօլիմպիական վարկանիշային առաջնությունում այսօր, սեպտեմբերի 29-ին ռինգ դուրս եկավ Հայաստանի հավաքականի երրորդ ներկայացուցիչը: Այս անգամ էլ հաղթահարել առաջին փուլի արգելքը չստացվեց:

69 կգ քաշային կարգում Սամվել Մաթեւոսյանը 1/32-րդ եզրափակիչի մենամարտում 11:21 հաշվով պարտվեց մոնղոլ Տուվշիբատ Մյամբային:

Նախքան այս, հենց առաջին մենամարտում պարտություն էին կրել 56 կգ քաշային Հովհաննես Բաչկովը եւ 81 կգ քաշային Արթուր Քոչարյանը: 

Վաղը, սեպտեմբերի 30-ին ռինգ դուրս կգա 64 կգ քաշային Հրաչիկ Ջավախյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ