News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մեզ մոտ հայկական շաբաթ է, ֆրանսիական «Le Monde»-ի բլոգում գրում է Առնո Լեպարմանտիեն:

Նիկոլա Սարկոզին պետական այցով Հայաստան է այցելելու հոկտեմբերի 6-ին` Փարիզում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ընդունելուց հետո: Նրան ուղեկցելու են հայ համայնքի երկու ներկայացուցիչներ` Շառլ Ազնավուրը եւ Օ դը Սենի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանը:

Վերջինս ջանք չէր խնայում նախագահի վրա հարձակվելու համար, սակայն ընտրություններից  վեց ամիս առաջ Սարկոզիին անհրաժեշտ է սիրաշահել հայ համայնքին: Կամուրջներն այրված չէին, Դեւեջյանը մինչ ամառային արձակուրդները հանդիպել էր նախագահին` որդու ուղեկցությամբ,  Օ դը Սենի մասին խոսելու համար:

Երեւան կատարելիք այցը փոխարենը թույլ կտա հանդարտեցնել նրանց, ովքեր կոչ են անում քրեական պատասխանատվություն սահմանել Հայոց ցեղասպանության ժխտման համար: Այդ նախագիծը ներկայումս արգելափակված է Ֆրանսիայի Սենատում: «Մեզ անհրաժեշտ է կառավարել նրանց, ովքեր հիշատակի օրենքներ են ցանկանում, բայց մենք Թուրքիայի հետ պատերազմի չենք գնա: Այսպիսով նախագահը ժեստ է անում` ուղեւորվելով Հայաստան»,-ասել է նախագահի խորհրդականը:

Սոցիալիստներից նախագահի թեկնածու Ֆրանսուա Օլանդը, սեպտեմբերի 26-ին, Ալֆորվիլում կայացած հանդիպմանը, ոգեշնչված Սենատում սոցիալիստների հաղթանակից,  վերին պալատի նախագահի հավանական թեկնածու Ժան Պիեռ Բելին կոչ էր արել զբաղվել հիշատակված նախագծով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ