News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հարավային Օսիայի կառավարության շենքի մոտ տարերային ակցիա է, որի մասնակիցները սատարում են Ջամբուլաթ Թադեեւին, ով մտադիր է առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում:

«ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով Հարավային Օսիայի նախագահի եւ կառավարության մամուլի ծառայության ղեկավար Վյաչեսլավ Սեդովին, հայտնում է, որ Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը հեռացրել է Թադեեւի կողմնակիցների ամբոխը, ում գրանցման հարցը քննարկվելու է հանրապետական ԿԸՀ-ում սեպտեմբերի 30-ին:

«ՌԻԱ Նովոստին» ականատեսները պատմել են, որ 150 հոգանոց ամբոխը փորձել է մտնել կառավարության շենք, որտեղ գտնվել է նաեւ ԿԸՀ-ն: «Նրանք ջարդել են դռները, պատուհանները»,-ասել է գործակալության զրուցակիցներից մեկը:

Սեդովի խոսքով, Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին անմիջապես տեղեկացվել է դեպքի մասին:

Հարավային Օսիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 13-ին:

Սեպտեմբերի 30-ի դրությամբ, ԿԸՀ դիմում են ներկայացրել 25 նախաձեռնողական խումբ եւ երկու կուսակցություն: ԿԸՀ-ն որպես նախագահի թեկնածու արդեն գրանցել է Ալան Կոչիեւին, Վադիմ Ցխովրեբովին եւ Վլադիմիր Կելեխսաեւին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ