News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Քանաքեռավան գյուղի տներից մեկում պայթյուն է որոտացել եւ հրդեհ սկսվել։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց ընթերցողը, նշելով, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 22։30-ի սահմաններում։

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում տեղեկությունը հաստատեցին՝ նշելով, որ պայթյունը տեղի է ունեցել գազից, Քանաքեռավան գյուղի 11-րդ փողոցում գտնվող տանը։ Պայթյունի հետեւանքով փլուզվել է երկհարկանի տան երկրորդ հարկը։ Ըստ փրկարար ծառայության՝ կա տուժած 50-55-ամյա կին, ով ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ։

Ժամը 22։34-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ հրշեջ ջոկատի հերթապահ խումբը, իսկ 22։35-ին՝ Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ պարամեդիկով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ