News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Վարշավայում կայացած «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հիշեցրեց, որ Լեռտանի Ղարաբաղը միայն տարածք չէ,, որ այնտեղ նաեւ մարդիկ են ապրում: Այս մասին այսօր` հոկտեմբերի 1-ին, ասուլիսում հայտարարել Կովկասի ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, մեկնաբանելով «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովում ՀՀ նախագահի ելույթը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ի իր ելույթում, Սերժ Սարգսյանը նշել էր, որ ԼՂ բնակիչները ոչ պակաս եվրոպացի են, քան եվրոպական երկրներից յուրաքանչյուրի բնակչությունը եւ մեծ ջանքեր են գործադրում իրենց ինստիտուտները եվրոպական արժեքներին համապատասխան զարգացնելու ուղղությամբ: ՀՀ նախագահի խոսքով, այդ փաստի անտեսումը ոչ մի կերպ չի նպաստելու ԼՂ խնդրի կարգավորմանը:

«Այս ելույթին Ադրբեջանի արձագանքի բացակայությունը եւս ոչ պակաս կարեւոր գործոն է, բայց պետք է հիշել նաեւ Ռուսաստանի արձագանքի մասին: Ռուսաստանի ԱԳՆ-ի արձագանքում նշվել է, որ «Արեւելյան գործընկերության» շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները չպետք է խանգարեն ԱՊՀ-ում եւ ՀԱՊԿ-ում նմանատիպ գործընթացներին: Այստեղ կարելի է նշել, որ Հայաստանի կոմպլեմենտարությունը ՀՀ արտաքին քաղաքականության հիմքն է»,- ասաց Իսկանդարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ