News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզում սեպտեմբերի 30-ին, ժամը 18:30-ից մինչեւ 19:10-ը տեղացած կարկուտի հետեւանքով Նոր Ամանոս, Նոր Եդեսիա եւ Արագածոտն գյուղերում վնասվել են բազմամյա առվույթի արտեր, խնձորի եւ խաղողի այգիներ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կարկուտը վնասներ է հասցրել նաեւ Տավուշի մարզում:

Ըստ այդմ, սեպտեմբերի 30-ին,, ժամը 18:00-ի սահմաններում, Նավուր, Իծաքար գյուղերում եւ Բերդ քաղաքում տեղացած կարկուտի հետեւանքով (մոտ 15 րոպե տեւողությամբ) վնասվել են ցանքատարածքներն ու այգիները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ