News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 200 անգամ:

ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները «АК», «СВД», «Սեւ նետ», «Իստիգլալ», «ПК», «ДШК» զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 900 կրակոց:

Բացի առաջնագծում տեղ գտած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից հակառակորդի օդային տարածքում նաեւ արձանագրվել են մարտական օդուժի ուսումնավարժական թռիչքներ:

Չնայած ադրբեջանական կողմի դրսեւորած այսօրինակ ակտիվությանը, ՊԲ ստորաբաժանումները ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ վստահորեն մարտական հերթապահություն իրականացրել ինչպես ցամաքում, այնպես էլ օդում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ