News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Ձյուդոյի հավաքականի ավագ մարզիչ Ադրիան Կրոիտորուն հոկտեմբերի 1-9-ին, Ռուսաստանի Արմավիր քաղաքում անցկացնելու է ուսումնամարզական հավաք Հովհաննես Դավթյանի, Արմեն Նազարյանի եւ Հակոբ Առաքելյանի մասնակցությամբ:

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից NEWS.am-ին հայտնում են, որ հավաքից հետո Հ. Դավթյանը եւ Ա. Նազարյանը, Կրոիտորուի ղեկավարությամբ, հոկտեմբերի 16-18-ին,  Աբու Դաբիում կմասնակցեն վարկանիշային Գրան Պրի մրցաշարին, իսկ Հ. Առաքելյանը հոկտեմբերի 28-30 Ռուսաստանի Տյումեն քաղաքում կմասնակցի Աշխարհի բացարձակ առաջնությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ