News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

2012-ին երկու հայկական պետություններն իրենց  հիմնական շեշտադրումները պետք է անեն ներհանրապետական ներուժի բացահայտման վրա: Այս մասին այսօր` հոկտեմբերի 1-ին, հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` Ստեփանակերտում մեկնարկած «Բրիջ Արցախ 2011» երրորդ տնտեսական համաժողովում:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ վարչապետը նշել է. «Օգտագործելով մեր ներքին պոտենցիալը` մենք պետք է խթանենք տնտեսական աճը: Բիզնեսի զարգացման համար առաջին հերթին անհրաժեշտ է բարենպաստ միջավայրի ստեղծում, խոչընդոտների վերացում, կոռուպցիոն ռիսկերի նվազեցում: Այս ուղղությամբ 2010-2011 թվականների ընթացքում մենք իրականացրել ենք աննախադեպ միջոցառումներ: Շուտով ՀՀ նախագահի որոշմամբ Հայաստանում ներդրվելու է գիլյոտինի համակարգ, որի նպատակն է վերացնել ավելորդ բյուրակրոտական քաքշուկները, որոնք խոչընդոտում են բիզնեսի զարգացմանը»,- ասել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ 2012 թ.-ի համար կարեւոր խնդիր է պետություն-մասնավոր հատված համագործակցության զարգացումը, որն ունենալու է էական նշանակություն` պետության դիմադրողականության ավելացման տեսակետից:  Պետք է ստեղծել վստահության մթնոլորտ, որպեսզի գործարարի մոտ ձեւավորվեն դրական սպասումներ` նոր ներդրումներ իրականացման առումով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ