News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

«Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի վերաբերյալ դրական արձագանքը եւ այնտեղ ընդունված փաստաթուղթն ավելի շուտ պետք է բացատրել նրանով, որ ողջունվում է Եվրոպայի ավելացող մասնակցությունը Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի գործերին եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Արեշեւը:

«Գաղտնիք չէ, որ ռազմական լարվածությունը, հատկապես շփման գծում, վերջին ամիսներին բավականին լուրջ էր, եւ ղարաբաղյան կողմը նույնիսկ ադրբեջանական անօդաչու սարք էր խփել: Միաժամանակ` ԵՄ-ն ուշադրությունը հրավիրում է հակամարտության խաղաղ կարգավորմանը, հենց դրանով է պայմանավորված այն, որ Եվրոպան թույլ չի տա զինված սադրանք կամ բախումներ: Առավել եւս, որ որքանով ինձ հայտնի է,  ոչ պաշտոնապես ընդունված է Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը դասել Արեւելյան Եվրոպայի շարքին, այսինքն, եթե այս երկրներն ընդգրկվում են եվրոպական տարածության մեջ, ապա ենթադրվում է, որ դա դրականորեն կանդրադառնա հարավկովկասյան հակամարտությունների կարգավորման հեռանկարների վրա»,-նշեց փորձագետը:

Արձանագրելով Եվրոպայի ակտիվությունը` նա նշեց, որ հոկտեմբերի սկզբին նախատեսվում է Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի այցը տարածաշրջան: Սակայն, ըստ նրա, ԵՄ-ի դերը չի կարող վճռորոշ լինել, այն կարող է արդյունք տալ միայն ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ համագործությամբ: «Բացի այդ, Հարավային Կովկասը եվրոպացիներին հետաքրքրում է էներգետիկ նախագծերի իրականացման տեսակետից, եւ անգամ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հակամարտությունների խաղաղ կամ ոչ խաղաղ լուծումները կարող են երկրորդ պլան մղվել այս կամ այն էներգետիկ նախագծի իրականացման շահագրգռվածության ֆոնին:  Մենք գիտենք, որ մինչ այժմ ԵՄ-ի ուշադրությունը Հարավային Կովկասի նկատմամբ  դեկլարատիվ մակարդակով էր իրականացվում. անցկացվում էին  փքուն համաժողովներ, հանդիպումներ, որոնց ժամանակ քննարկվում էին հանրահայտ բաներ: Սակայն որքանով իրական կլինի տնտեսական օգնությունը, հիմա բավական դժվար է ասել ԵՄ ներքին խնդիրների համատեքստում»,-նշեց փորձագետը:

Նրա խոսքով` այդ իսկ պատճառով Եվորպայի ավելացող ուշադրության նկատմամբ ընդհանուր տրամադրվածությունը կարելի է ողջունել, սակայն միջնաժամկետ հեռանկարում ֆինանսական համալրման չափազանց մեծ հույսեր  փայփայել պետք չէ:

Հիշեցնենք, որ  Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի մասնակիցները ողջունել էին ԵՄ-ի դերը հակամարտությունների լուծման գործում, ինչպես նաեւ վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերը առկա համաձայնեցված ձեւաչափերի եւ գործընթացների հարցում, այդ թվում` այն տեղերում գտնվելը, որտեղ այդ ներկայությունն անհրաժեշտ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ