News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի արդյունաբերական քաղաքականությունը պետք է ունենա մեկ թիրախ. այն է` ունենալ արտահանելի ապրանքներ եւ ծառայություններ, քանի որ Հայաստանի ներքին շուկան շատ փոքր է: Այս մասին այսօր` հոկտեմբերի 1-ին, հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` Ստեփանակերտում մեկնարկած «Բրիջ Արցախ 2011» երրորդ տնտեսական համաժողովում:

Նա տեղեկացրել է, որ ներկայումս մշակվում է Հայաստանի արդյունաբերական քաղաքականությունը, որում կներկայացվեն այն 12 ճյուղերը, որոնք ունեն զարգացման լուրջ ներուժ:

«Մենք պետք է առաջարկենք հատուկ գործիքակազմ բոլոր 12 ոլորտների  ձեռնարկություններին` բացահայտելով նրանց համար նոր շուկաներ, գործունեության զարգացման նոր ուղղություններ եւ միջոցներ»,- նշել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանի խոսքով` չի բացառվում ճգնաժամի նոր ալիք, ուստի 2012-ին, համաշխարհային տնտեսական գործընթացներին համապատասխան, կառավարությունները պետք է իրականացնեն համարձակ քայլեր՝ ուղղված կայունության ապահովմանը եւ տնտեսական աճի պահպանմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ