News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Միկայի կանանց թիմը նվաճեց Սլովենիայում ավարտված շախմատի Եվրոպայի ակումբային առաջնության բրոնզե մեդալակրի տիտղոսը: Վերջին տուրում Միկան` Էլինա Դանիելյան, Հարիկա Դրոնավալի, Ժու Չեն, Լիլիթ Մկրտչյան կազմով 2,5:1,5 հաշվով հաղթեց ԲԱՍ-ին եւ 10 թիմային եւ 17,5 անհատական միավորներով գրավեց երրորդ տեղը: Նույն արդյունքով երկրորդ տեղը գրավեց Ռումինիայի ԱԵՄ Լյուքստենը: Չեմպիոնի տիտղոսը նվաճեց Ռուսաստանի Կրասնոտուրինսկ քաղաքի ԱՎՍ-ը` 12 թիմային եւ 18,5 անհատական միավոր:

Միկայի տղամարդկանց թիմը 7-րդ տուրում 2,5:3,5 հաշվով պարտվեց Սանկտ Պետերբուրգին, որը 13 թիմային եւ 31,5 անհատական միավորով նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Սանկտ Պետերբուրգի կազմում ոսկե մեդալ ստացավ նաեւ Հայաստանի հավաքականի երկրորդ համար Սերգեյ Մովսիսյանը: Միկան 10 թիմային միավորով դուրս մնաց վեցյակից: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ