News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Վերջին օրվա ընթացքում հանրապետության ճանապարհներին մի շարք վթարներ են եղել:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 04.30-ին, «Դեու-Նեքսիա» մակնիշի ավտոմեքենան Սեբաստիայի եւ Տիչինայի փողոցների խաչմերուկում  բախվել է «շտապօգնության» «Ֆոլքսվագեն» մակնիշի մի ավտոմեքենայի:

Պատահարի հետեւանքով «Դեու-Նեքսիա»-ի վարորդը, «շտապօգնության»  ավտոմեքենայում գտնվող բուժքույրն ու հիվանդը տեղափոխվել են հիվանդանոց, կատարվում է քննություն:

Նույն օրը, ժամը 09.30-ի սահմաններում, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Մեղրի ճանապարհի 115-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, բախվել հողաթմբին եւ շրջվել: Պատահարի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հոկտեմբերի 1-ին, ժամը 13.15-ին, «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան Գարեգին Նժդեհի եւ Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 62-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ