News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Թուրքական դատարանը երեքշաբթի արդարացրել է Amnesty International-ի թուրքական գրասենյակի նախկին ղեկավար Թաներ Քըլըչին եւ եւս երեք իրավապաշտպանների՝ ահաբեկչության մեղադրանքով ձգձգված գործի կրկնակի քննության ընթացքում, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իրավապաշտպանների խմբի հայտարարությունը։ 

2020 թվականին Քըլըչը դատապարտվել է ավելի քան 6 տարվա ազատազրկման՝ քուրդ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին աջակցելու մեղադրանքով, որին Անկարան մեղադրում է 2016 թվականին հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ։

Երեք այլ իրավապաշտպաններ դատապարտվել են երկու տարի մեկ ամսվա ազատազրկման՝ «ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու համար»: Ամբաստանյալները հերքում են մեղադրանքները:

Առաջին ատյանի դատարանը վճռել է արդարացնել բոլոր չորս մեղադրյալներին՝ բավարար ապացույցների բացակայության պատճառով, հայտնել է իրավապաշտպան խումբը:  

Քննադատներն ասում են, որ թուրքական դատարանները ճնշում են խոսքի ազատությունն ու քաղաքական այլակարծությունը երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի ճնշման ներքո, սակայն կառավարությունը հերքում է այդ մեղադրանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ