News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Պարբերաբար Երեւանում եւ Բեյրությում կկազմակերպի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հանդիպումներ, փոխայցելություններ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 3-ին, Հայաստանի ԱԺ-ում հայտարարել է Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրին` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ:

Նշենք, որ այսօր, եռօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրիի գլխավորած պատվիրակությունը:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ազգային ժողովի այգում Լիբանանի խորհրդարանական պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո տեղի է ունեցել Հովիկ Աբրահամյանի եւ Լիբանանի ԱԺ նախագահ Նաբիհ Բըրրիի առանձնազրույցը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, երկուստեք կարեւորվել է համագործակցությունը միջազգային կառույցներում, քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

Հայաստանի ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել Լիբանանի խորհրդարանում հայազգի պատգամավորների ներկայության համար, ուրախությամբ նշելով, որ Հայաստան այցելած լիբանանյան պատվիրակության կազմում է նաեւ Լիբանանի ԱԺ պատգամավոր Արթուր  Նազարյանը, ով Լիբանան- Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահն է:

Հովիկ  Աբրահամյանը բարձր է գնահատել Լիբանանի իշխանությունների ջերմ վերաբերմունքը լիբանանահայության նկատմամբ, որը նա զգացել էր նաեւ անցյալ տարի Լիբանան կատարած պաշտոնական այցի ընթացքում:

Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրին նշել է, որ Լիբանանի ու Հայաստանի հարաբերությունները շատ ջերմ են, եւ հույս է հայտնել, որ իր այցը կնպաստի դրանց ամրապնդմանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ