News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտգործնախարարության առաջարկով Լիտվայում կստեղծվի Հայաստանի դեսպանություն: Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի` ՀՀ նախագահի հրամանագրին հավանություն տալու հարցը ներառված է կառավարության հոկտեմբերի 6-ի նիստի օրակարգում:

Լիտվան առաջին երկիրն է, որ ճանաչել է Հայաստանի անկախությունը (1991թ. օգոստոսի 14-ին): Հայաստանի եւ Լիտվայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները  հաստատվել են 1991թ. նոյեմբերի 21-ին:

Լիտվան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (2005թ. դեկտեմբերի 15-ին): 

Հարավկովկասյան բոլոր երեք հանրապետություններում Լիտվան ունի դեսպանություններ: Հայաստանում Լիտվայի դեսպանությունը գործում է 2007 թվականից, որը ներկայումս միակն է Բալթյան երկրներից:

Միեւնույն ժամանակ Հարավկովկասյան երկրներից առայժմ միայն Հայաստանն է, որ չունի ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն Լիտվայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ